Թուրքիայի ազգային անվտանգությունը հատուկ գործողություններ է իրականացրել Ադրբեջանում և Ուկրաինայում
Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Վերջինիս ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Ադրբեջանում և Ուկրաինայում հատուկ գործողություններ է իրականացրել գյուլենական համայնքի հետ կապերի մեջ կասկածվող մարդկանց հայտանաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Ադրբեջանում մասնավորապես ձերբակալվել է Իսա Օզդեմիր անունով մի մարդու։ Նա զբաղվում էր Ադրբեջանում գյուլենական համայնքի գաղափարախոսության տարածմամբ։ Ժամանակին համարվել է Ադրբեջանում գյուլենական համայնքի պատասխանատուներից մեկը, հայտնում է Ermenihaber-ը։
Ուկրաինայում էլ Թուրքիայի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Սալիհ Զեքի Յիղիթ անունով մի մահմեդական հոգևորականի (իմամ)։ Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Յիղիթը գյուլենական համայնքում ազդեցիկ դեր է ունեցել։ Մասնավորապես նրա միջոցով մի շարք երկրներից ֆինանսական միջոցներ են ուղարկվել, որոնցով գյուլենական դպրոցներ և այլ հաստատություններ են կառուցվել։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո նա Թուրքիայի Մերսին քաղաքից փախուստի էր դիմել։ Գտնվում էր հետախուզման մեջ։
Ձերբակալվածները արդեն տեղափոխվել են Թուրքիա։