250 հոգի սպանվեցին, 2000 հոգի վիրավորվեցին. 2016թ.-ի այս օրը Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձ իրականացվեց
2016թ.-ի այս օրը Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձ իրականացվեց: Թուրքական ժամով՝ ժամը 22:00-ի սահմաններում արգելափակվեցին Ստամբուլի Ասիական և Եվրոպական մասը իրար կապող կամուրջները, Անկարայում խորհրդարանի շենքը ենթարկվեց հրթիռակոծման, գարվեցին պետական TRT հեռուստաալիքի շենքը, Էգեյան ծովի ափին գնտվող Մարմարիս քաղաքում փորձ արվեց սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ գիշեր ավելի քան 250 հոգի սպանվեցին, 2000 հոգուց ավել վիրավորվեցին: Անկարան ռազմական հեղաշրջման փորձի մեջ մինչև այսօր մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին:
2016թ.-ի հուլիսի 16-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 10-ը Թուրքիայի իշխանությունը պետական ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով դատապարտման է ենթարկել.
705 դատավոր և դատախազ
78 Բարձրագույն դատարանի անդամի
26 դատական խորհրդի անդամի,
2 սահմանադրական դատարանի անդամի,
6954 զինվորի,
5139 իրավապահ մարմինների պաշտոնյաների,
116 քրեակատարողական հիմնարկների տնօրենների և այլ աշխատակիցների,
6587 ուսուցչի և դասախոսի,
317 փաստաբանի,
398 բժիշկի:
661 հոգու համար պահանջվել է ցմահ ազատազրկում:
Ֆեթուհալլիստ լինելու կամ այդ կառույցին աջակցելու կասկածանքի պատճառով մինչև 2018թ. -ի հուլիսի 10-ը իրենց աշխատանքն են կորցրել 125 806 պետական ծառայողներ, նահանգապետեր, քաղաքապետեր, բարձրաստիճան սպաներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն:
Կարեն Հովհաննիսան. Ֆեյսբուք