Բրիտանացին արվեստի գործերի է վերածում հին խոզանակները (լուսանկարներ)
Ժամանակակից արվեստագետները չեն սահմանափակվում արվեստի դասական դրսևորումներով. նրանք ստեղծագործական գործընթացում օգտագործում են ոչ միայն կտավներ, ներկեր և քանդակի պարագաներ, այլ նաև առօրյա իրեր, որոնց մեջ մեզնից շատերը ոչ մի առանձնահատուկ բան չեն տեսնում:
Այսպես, բրիտանացի Սայմոն Բրաունն արվեստի գործեր է պատրաստում՝ օգտագործելով հին խոզանակներ ու բուրդ:
«Ես օգտագործում եմ շատ հին ու մաշված խոզանակներ, որոնք ոչ ոքի պետք չեն, ու կյանքի եմ վերադարձնում դրանք բրդից պատրաստված փոքրիկ կենդանիների միջոցով՝ ստեղծելով կյանքով ու տարօրինակություններով լի աշխատանքներ»,- իր աշխատանքների մասին պատմել է վարպետը:
Ստորև ներկայացնում ենք Բրաունի աշխատանքների լուսանկարները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.