Թրամփը Կիմ Չեն Ինին ուրախ, բայց անողոք մարդ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընին «հզոր անհատականություն» է անվանել։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանական Daily Mail-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ-ն։ «Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ հաստատեցի։ Նա շատ խելացի է, հզոր անհատականություն, ուրախ է և կոշտ, լավ բանակցող է»,-ասել է ԱՄՆ նախագահը։
«Իհարկե, նա անգութ է, բայց նույնքան, որքան մյուսները․․․Շատերը, որոնց հետ ես գործ եմ ունեցել, բավականին անողոք մարդիկ են եղել»,-նշել է Թրամփը։
Հարցին, թե կարելի է «Թրամփի դոկտրինը» համարել բանակցությունները մարդկանց հետ, որոնք նախկինում ընկալվում էին որպես թշնամիներ, նա պատասխանել է․ «Ես խաղաղություն եմ ուզում։ ԱՄՆ-ն ազատվում և դուրս գալիս պատերազմներից»։