ԵՄ-ում ՌԴ-ին անվանել են գլխավոր սպառնալիք ԻՊ-ի ու Հյուսիսային Կորեայի հետ հավասար
Միջազգային հարավերությունների եվրոպական խորհուրդը (ECFR) հրապարակել է զեկույց, որում նշել է Եվրամիության անվտանգության հիմնական սպառնալիքները։ Վերլուծական կենտրոնի աշխատակիցները հարցում են իրականացրել դաշինքի 28 երկրների քաղաքական ղեկավարության և փորձագետների շրջանում, ինչպես նաև վերլուծել են եվրոպական լրատվամիջոցների հրապարակումներն ու պաշտոնական կառավարական փաստաթղթերի բովանդակությունը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, եվրոպացիներն ամենից շատ վախենում են արմատական իսլամիստական խմբավորումներից։ Երկրորդ հորիզոնականում են հայտնվել միջազգային քրեական խմբավորումներն ու Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում՝ Հյուսիսային Կորեան։