Նեթանյահուն ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին Թրամփի հետ քննարկել է Իրանին և Սիրիային վերաբերող հարցեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ևՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանին և Սիրիային վերաբերող հարցեր։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել կառավարության ամենշաբաթյա նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ (հունիսի 14-ին) ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսով քննարկել եմ անվտանգության խնդիրներն ու քաղաքական հարցեր տարածաշրջանային զարգացումների ֆոնին, ամենից առաջ՝ Սիրիայում և Իրանում»,-նշել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար, ինչպես նաև Իսրայելի անվտանգությանը հավատարմության և Իսրայելին տարբեր ոլորտներում լօգնելու պատրաստակամության համար։