Մեծ Բրիտանիայում գտել են Ստենլի Կուբրիկի հեղինակած՝ 60 տարի առաջ անհետացած սցենարը
Մեծ Բրիտանիայում գտել են «Այրող գաղտնիքը» ֆիլմի սցենարը, որի հեղինակը Ստենլի Կուբրիկն է: 60 տարի առաջ կորած սցենարն ամբողջությամբ ավարտված է:
«Այրող գաղտնիքը» ֆիլմի սցենարը հիմնված է ավստրալացի գրող Ստեֆան Ցվայգի համանուն նովելի վրա: Այն պատմում է տղամարդու մասին, որը փորձում է հանգստավայրում ընկերանալ 10 տարեկան տղայի հետ՝ նրա մոր հետ մերձենալու համար:
The Guardian-ի հաղորդմամբ՝ տեքստը հայտնաբերել է բրիտանական Բանգորի համալսարանի կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Նատան Աբրամսը: Նա նշել է, որ սցենարի ծավալն ավելի քան հարյուր էջ է ու այն ամբողջովին պատրաստ է, և կինեմատոգրաֆիստները կարող են օգտագործել այն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ սցենարի վրա պահպանվել է MGM կինոընկերության գրառումը 1956 թվականի հոկտեմբերի 24-ից: Ենթադրվում է, որ ընկերությունը դադարեցրել է աշխատանքը՝ տեղեկանալով, որ Կուբրիկը, խախտելով պայմանագիրը, աշխատում է մեկ այլ ֆիլմի վրա: