Հռոմի պապը համաձայնել է Մեքսիկայում հաշտեցման գործընթացի միջնորդ լինել
Հռոմի Ֆրանցիսկ պապը համաձայնել է Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախատեսած հաշտեցման գործընթացում միջնորդ լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Aristegui Noticias պորտալի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, ներման մասին օրենքի նախագծի և թեթև թմրանյութերի օրինականացման մասին է։
Հռոմի պապը ներկա կլինի վիրտուալ՝ Skype-ի միջոցով, նա անմիջապես ներկա չի լինի, բայց, ընդհանուր առմամբ, համաձայնել է։
Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթանակած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաղթանակից անմիջապս հետո հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Հռոմի պապի, հոգևոր առաջնորդների և իրավապաշտպանների աջակցությունը Մեքսիկայում խաղաղությունն ապահովելու հարցում։