Ովքե՞ր են առավել սթրեսակայուն. կանա՞յք, թե՞ տղամարդիկ
Շատերի կարծիքով կանայք ամենաշատն են սթրեսների ենթարկվում: Սակայն սթրեսներից զերծ չեն մնում նաև տղամարդիկ: Ամերիկացի գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ կանայք ավելի հեշտ են կարողանում հաղթահարել սթրեսները, քան տղամարդիկ:
Կանայք աշխատանքային պայմաններում անհաջողության մատնվելով կարող են իրենց այլ զբաղմունք գտնել' զբաղվել տնային գործերով, դաստիարակել երեխաներին ու շարունակում փնտրել նոր աշխատանք:
Տղամարդիկ այդ պարագայում առավել զգայուն են: Տղամարդկանց մեծ մասը աշխատանքում անհաջողության մատնվելով հիասթափվում են կոտրվում, քանի որ նրանց սկսում է տանջել այն հարցը, թե ինչպես պետք է պահեն իրենց ընտանիքը:
Այսպիսով` գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կանայք հոգեպես կարող են առավել ուժեղ լինել, քան տղամարդիկ: