ՄԱԿ երկրները համաձայնեցրել են պատմության մեջ առաջին միգրացիայի մասին գլոբալ պայմանագիրը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ուրբաթ՝ հուլիսի 13-ին, համաձայնեցրել է միգրացիայի մասին գլոբալ պայմանագիրը, փոխանցում է DW-ն:
Սպասվում է, որ այն կստորագրեն 192 պետությունների ղեկավարները: ՄԱԿ միակ անդամ երկիրը, որ հրաժարվում է դա անել, ԱՄՆ-ն է:
2016 թվականին ՄԱԿ 193 երկրներ Նյույորքյան հռչակագրով պայմանավորվել էին, որ 2018-ին կընդունեն միգրացիայի մասին երկու գլոբալ պայմանագիր: Սակայն 2017 թվականին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Վաշինգթոնը հրաժարվել էր նախագծին մասնակցելուց՝ հայտարարելով, որ փաստաթղթի դրույթները չեն համապատասխանում միգրացիայի և փախստականների ոլորտում ԱՄՆ քաղաքականությանը, ինչպես նաև Թրամփի վարչակազմի սկզբունքներին:
Հիմա պայմանագրին մասնակցելուց հրաժարվելու բանավեճեր են ընթանում նաև Հունգարիայի կառավարությունում, հայտնում է Reuters-ը:
Սպասվում է, որ այս փաստաթուղթը կստորագրվի 2018 թվականի դեկտեմբերին Մարոկկոյում: