Թրամփն Օբամային քննադատել է ռուսաստանցի 12 կասկածյալների հարցում անգործության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, նրան կշտամբելով ամերիկյան ընտրություններին միջամտության մեջ կասկածվող ռուսաստանցիների նկատմամբ անգործության համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Պատմությունները, որ երեկ լսեցիք 12 ռուսաստանցիների մասին, տեղի են ունեցել Օբամայի վարչակազմի օրոք, այլ ոչ թե Թրամփի: Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն արել, հատկապես, երբ հաղորդվել է, որ նախագահ Օբաման ՀԴԲ-ի կողմից իրազեկվել է ընտրություններից առաջ՝ սեպտեմբերին»,- նշել է նա «Թվիթերի» իր էջում: