Բաքվի իշխանությունները հետապնդում են Վլադ Մովսեսովին միայն նրա համար, որ նա հայ է․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմել է միջազգային կազմակերպություններին Ադրբեջանի կողմից բլոգեր Վլադ Մովսեսովին հետապնդելու առնչությամբ։
«Լսեք, սա արդեն ոչ մի լավ բանի չի տանում։ Օրերս պատմել եմ հայկական ծագմամբ բելառուս ճանապարհորդի մասին, որը այցելել է Ադրբեջան, և այնտեղ գտել է իր ծնողների տունը։ Որից հետո նրա վրա են հարձակվել ոչ միայն տեղի լրատվամիջոցները՝ նրան մեղադրելով Հայաստանի, ԻՊ-ի, մասոնների և Աստված գիտի էլ ում համար աշխատելու մեջ։
Բայց նաև նրա վրա են հարձակվել նաև երկրի՝ «պետական ստով վարակված» բնակիչները և սկսել են նրան սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով, նրա և իր հարազատների նկատմամբ սեռական բռնությամբ։ Ալիևը իսկապես գժվել է, կարծես, Գյանջայում ու Լենքորանում խռովությունները նրա համար քիչ են։
Նրանք չեն հասկանում, որ կորցնում են սեփական քաղաքացիների հույզերի նկատմամբ վերահսկողությունը, և ինչ-որ մեկը տարրական ինքնադատաստան է իրականացնում մի մարդու նկատմամբ, որի ամբողջ մեղքն այն է, որ ազգությամբ հայ է և սիրում է ճանապարհորդել։
Անձամբ ես հենց հիմա անմիջապես նամակ եմ գրում բոլոր հնարավոր այն կապերով, որոնք ձեռք եմ բերել ամբողջ աշխարհով կատարած ճանապարհորդությունների և հանդիպումների ժամանակ՝ Amnesty International, Human Rights Watch, Reporters without borders, կդիմեմ նաև ԱՄՆ կոնգրեսականներին, Չեխիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Ուրուգվայի և Ֆրանսիայի խորհրդարանականներին, գումարած Դունյա Միյատովիչին՝ Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատարին։ Ամեն տեղ, ուր հնարավոր է։
Ցավոք, ես Վլադ Մովսեսովի հետ կապ չունեմ, և հույս ունեմ՝ նա Բելառուսում չէ, որին Ադրբեջանն արդեն դիմել է նրա հարցով»,-գրել է Լապշինը իր ֆեյսբուքյան էջում։