Հայ բլոգերը վտանգի մեջ է. Ադրբեջանը հետապնդում է նրան (տեսանյութ)
Բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որը հանդես է գալիս Վլադ Մագա կեղծանունով, համացանցում տեսաուղերձ է տարածել՝ ուղղված բոլոր սրտացավ մարդկանց եւ հայտնելով իր դեմ Ադրբեջանի կողմից սկսված հետապնդման մասին:
«Երեկ Ադրբեջանը իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես լքել եմ իմ երկիրը, թե ուր եմ ուղեւորվում, անվտանգության նկատառումներով չեմ կարող ասել: Բոլոր երկրներին խնդրում եմ, որոնք ինձ դաշնակից են համարում, իմ իրավիճակի հետ կապված միջոցառումներ ընդունել: Իմ կյանքը վտանգված է: Իմ յուրաքանչյուր քայլին հետեւում են»,- նշել է բլոգերը՝ հավելելով, որ եթե 3 օրից կապի մեջ չմտնի, նշանակում է իր հետ ինչ-որ վատ բան է պատահել:
Հիշեցնենք, որ բլոգերն այցելել էր Ադրբեջան, ճանապարհորդության արդյունքում պատրաստած նյութը այդ երկրում խիստ քննադատություն է հարուցել: