Թրամփը քննադատել է եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը՝ մայրցամաքի համար միգրացիան անվանելով շատ բացասական երևույթ։ Այսպիսի խոսքերով նա հանդես է եկել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի Չեկերս քաղաքամերձ նստավայրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ միգրացիան փոխում է եվրոպական մշակույթը»,-նշել է նա։
Թրամփի խոսքով, միգրացիան շատ մեծ վնաս է պատճառում Գերմանիային և Եվրոպայի մյուս հատվածներին:
Նա եվրոպական երկրներին խորհուրդ է տվել ավելի զգուշավոր լինել․ «Որովհետև դուք փոխում եք մշակույթը, դուք փոխում եք շատ բաներ, դուք փոխում եք անվտանգությունը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում այն երկրներում, որոնք երբեք այսպիսի դժվարությունների չեն բախվել, երբև խնդիրներ չեն ունեցել»:
Թրամփը նշել է, որ ամերիկյան սահմաններն անօրինական հատողները անմիջապես չեն արտաքսվում, նրանց սպասվում է դատական գործընթաց 5 տարի ժամկետով։