Կրեմլում բացահայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձևաչափը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կմեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին և կանցկացվի նախագահական պալատում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը նաև պատմել է լրագրողներին, թե ինչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում»,-նշել է նա՝ խոսելով հանդիպման վայրի մասին։ «Նախատեսված է, որ կսկսենք ժամը 13։00-ին»,-պատմել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ Թրամփը Հելսինկի կժամանի նախօրոք, իսկ Պուտինը՝ երկուշաբթի օրը։
Ուշակովը հաղորդել է, որ հանդիպումը կսկսի դեմ առ դեմ զրույցից թարգմանիչների ներկայությամբ․ «Այնուհետև տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները, ակնհայտորեն, աշխատանքային նախաճաշի ձևաչափում, որին կմասնակցեն պատվիրակությունների մի քանի անդամներ»,-նշել է նա։
Պուտինը և Թրամփը մտադիր չեն հանդիպման ավարտին ամփոփիչ փաստաթուղթ ընդունել, սակայն բանակցությունների ընթացքում նրանք կարող են համապատասխան հանձնարարականներ տալ իրենց պատվիրակություններին:
Նախագահի օգնակաը, խոսելով նվերի մասին, նշել է, որ ՌԴ նախագահը տարատեսակ նվերների արարողակարգային պահուստ ունի, ինչ-որ բան կընտրի այնտեղից։