Թրամփ․ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ- ի ու Մեծ Բրիտանիայի ավանդաբար առանձնահատուկ համարվող փոխհարաբերությունները այս պահին «ամենաբարձր մակարդակի վրա են»։ Այս մասին Սպիտակ տան առաջնորդը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է վարչապետ Թերեզա Մեյի հետ Չեքերս նստավայրում ուրբաթ կայացած բանակցություններին։
Թրամփը շեշտել է, որ «եթե կատեգորիա ընտրելու լիներ, ապա այդ առանձնահատուկ հարաբերություններն ամենաբարձր մակարդակով կբնութագրեր»՝ նշելով, որ նման գնահատական նա տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո։ Նախագահի խոսքով՝ ՄԹ-ն «հատուկ երկիր է», որտեղ ապրում են «հատուկ մարդիկ»։ Նա նաև հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի հետ իր կապերը ամուր են նաև այն պատճառով, որ իր մայրը Շոտլանդիայում է ծնվել։