ԱՄՆ-ն ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի մեղադրել է ընտրություններին միջամտելու համար
Մեծ ժյուրին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել ռուսական հատուկ ծառայությունների 12 աշխատակցի դեմ. նրանք կասկածվում են դեմոկրատների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համակարգչային ցանցը և հենց կուսակցության ցանցը կոտրելու մեջ, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Այս մեղադրանքները հնչեցվել են Ռուսաստանի գործով հետաքննության շրջանակներում, որը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Հետաքննությունը կապված է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ընթացքում ենթադրյալ օտարերկրյա միջամտության հետ: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքներն իր հասցեին: