Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կդադարի գործել հուլիսի 18-ին
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կդադարեցվի այս տարվա հուլիսի 18-ին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Անատոլիական գործակալությունը:
«Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում կդադարի գործել հուլիսի 18-ին, ընդ որում, ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի գործող օրենսդրության հիման վրա»,- մեջբերում է նրա խոսքերը գործակալությունը: