«Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումը Թրամփն իրադարձությունների վատ զարգացում է անվանել Գերմանիայի և ՆԱՏՕ-ի համար
«Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրադարձությունների վատ զարգացում է անվանել Գերմանիայի և ՆԱՏՕ-ի համար: Նման հայտարությամբ Թրամփը հանդես է եկել ուրբաթ օրը Լոնդոնում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Թրամփի խոսքով՝ այս գազամուղի գործարկումից հետո Գերմանիան իր էներգոռեսուրսների մոտ 70 տոկոսը կստանա Ռուսաստանից: «Ինչպե՞ս դուք կարող եք աշխատել հանուն խաղաղության և ուժի դիրքերից, եթե որևէ մեկն այդպիսի իշխանություն ունի ձեր երկրի նկատմամբ», - հարցրել է Թրամփը: «Չեմ կարծում, որ դա լավ է, դուք չեք աշխատում ուժի դիրքերից, դուք հրաժարվել եք ձեր ողջ հզորությունից», - գտնում է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:
«Ինձ թվում է, որ դա վատ է Գերմանիայի համար, վատ է գերմանացիների համար: Եվ ես չեմ կարծում, որ դա այդքան լավ է ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Թրամփը: