Չեննինգ Տատումը դարձել է շիկահեր` «Յուպիտերի արևածագը» ֆիլմի համար (լուսանկարներ)
Դերասանների համար արտաքին տեսքի հաճախակի փոփոխությունը սովորական երևույթ է' գիրանալ, նիհարել, փոխել մազերի գույնը. աշխատանքի համար նրանք պատրաստ են ամեն ինչի:
«Յուպիտերի արևածագը» ֆիլմում Չենինգ Տատումը մարմնավորում է գայլի և մարդու հիբրիդի: Բացի այդ, իր հերոսը նաև ալբինոս է: Այդ իսկ պատճառով Տատումը դարձել է շիկահեր և «ձեռք է բերել» ավելի երկար ականջներ:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Միլա Կունիսը: Հենց նա է ընտրվել քասթինգի արդյունքում` չնայած դերի համար պայքարում էին նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նատալի Պորտմանը և Ռունի Մառան:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014 թ. հուլիսին: