Ժան-Կլոդ Յունկերը հարբած էր ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին (տեսանյութ)
Ինչպես գիտենք, երեկ՝ հուլիսի 12-ին, Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած գալա ընթրիքը, որին, ինչպես պարզվում է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հարբած է ներկայացել: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
Յունկերը դժվարացել է պահպանել հավասարակշռությունն ու բարձրանալ աստիճաններով: 63-ամյա պաշտոնյային օգնության են շտապել նրա կողքին գտնվող մարդիկ, որոնք ճոճվող Յունկերին ապահով բեմ են բարձրացրել:
Հրապարակված կադրերում երևում է, որ Յունկերին ոչ մի վայրկյան միայնակ չեն թողնում ու անընդհատ երկու կողմից թևանցուկ տանում են: