Հայաստանից 30 տոննա օգնություն է տեղափոխվել Սիրիա (տեսանյութ)
ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։
Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ: