Բրիտանացի զբոսաշրջիկը բռնել է իր աղջկան գայթակղող թուրք նկարչին
Շոն Քանինգհամը դատի է տվել իր 14-ամյա աղջկան գայթակղող 34 տարեկան նկարչին, այն բանից հետո, երբ բացահայտել է, որ նրանց միջև եղել է «բաց» շփում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Շոն Քանինգհամը ժամանել է Թուրքիա իր կնոջ և աղջիկների հետ: Աղջիկներից մեկն էլ դարձել է գայթակղության զոհ:
«Սկզբում ինձ բոլորովին չէր շփոթեցնում հյուրանոցի աշխատակիցներից մեկի քաղաքավարի վերաբերմունքն իմ աղջկա նկատմամբ, քանի որ դա համարում էի իր աշխատանքի մի մասը: Իսկ հետո զգացի, որ թուրք տղամարդու հաղորդակցումը իմ դստեր հետ դուրս է գալիս թույլատրելի սահմանները»,-ասել է աղջկա հայրը:
«Ես հայտնաբերեցի 607 հաղորդագրություն: Սկզբում Մանի Դյամազան գրել է, որ ինքը մի քիչ ծեր է իմ աղջկա համար, իսկ մի քանի օր անց՝ դա նրան այլևս չի կաշկանդել»,- ոստիկանությունում պատմել է աղջկա հայրը:
Զբոսաշրջիկի խոսքերով, նկարիչը լավ գիտեր իր դստեր տարիքը:
Այժմ հյուրանոցի աշխատակցին սպառնում է բանտային ժամկետ՝ «Անչափահասի վրա հարձակում պլանավորելու» մեղադրանքով: