Ադրբեջանում 11 քաղաքացի է ձերբակալվել անկարգությունների համար. մահացել է 2 ոստիկան
Ադրբեջանի արևմուտքում ձերբակալվել է Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների 11 մասնակից, ասվում է երկրի ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:
Երեքշաբթի Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանները կանխել են ոչ արտոնագրված հանրահավաքի անցկացում՝ Գյանջա քաղաքում, մոտ 40 մարդ ձերբակալվել էր: Հրմշտոցի ժամանակ երկու ոստիկան մահացել էր: Հանրահավաքի մասնակիցները հանդես էին գալիս Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ հարձակման մասնակիցների աջակցությամբ:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
«Ձերբակալվել է հանցագործության 11 մասնակից, որից մեկը ոչնչացվել է», - ասվում է հայտարարության մեջ: