Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալները ազատ են արձակվել
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը սկանդալային որոշում է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին եւ Տրապիզոնի ժամդարմերիահի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզին։
Դատարանը այս որոշումը կայացնելուց հետո հայտնել է, որ հաջորդ դատական նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 28-ը։
Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարը եւ ժանդարմերիայի հետախուզության պետը տեղեկացված են եղել նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար։
Հրանտ Դինքը Ստամբուլում հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է եղել: