Թրամփը զրկվել է 300.000 թվիթերյան հետևորդից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան հետևորդների թիվը պակասել է 300.000-ով՝ կեղծ օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում, գրում է USA Today-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի հետևորդների թիվը 53,4 մլն-ից դարձել է 53,1 մլն։ Միևնույն ժամանակ, նրա նախորդի՝ Բարաք Օբամայի օգտահաշիվը կորցրել է միանգամից 2 մլն հետևորդ (այժմ՝ 101 մլն հետևորդ)։
Մեծ թվով հետևորդներ է կորցրել երգչուհի Քեթի Փերին՝ նա զրկվել է մոտ 3 մլն հետևորդից։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կորցրել է մոտ 1,7 մլն հետևորդ՝ 60,2 մլն-ից։
Հետևորդների թվի նվազում է նկատվել նաև սոցցանցի գործադիր տնօրեն Ջեք Դորսիի օգտահաշվում, որը զրկվել է 200.000 հետևորդից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ը կջնջի կեղծ օգտահաշիվնեը՝ հետևորդների թիվը հստակեցնելու համար։