Թրամփի սեքս-սկանդալից հայտնի դարձած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին ձերբակալել են
Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը ձերբակալվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում: Նրան ձերբակալել են այն պատճառով, որ նա թույլ է տվել Sirens ստրիպտիզ ակումբի հաճախորդին իրեն շոշափել հենց բեմում՝ շոուի ժամանակ:
Սթորմիի փաստաբանը պնդում է, որ այդ արարքում սեքսուալ ենթատեքստ չի եղել:
Ինքը՝ պոռնոդերասանուհին, նույնպես, հերքում է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները:
Ի դեպ, Սթորմի Դենիելսի անունը սկսեց շրջանառվել ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ 2006 թվականին կապի մեջ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վերջինս հերքել էր այդ պնդումը:
Դենիելսի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: