Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով 72 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի գործով 72 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել։ AP-ի փոխանցմամբ՝ նրանց մեղադրում են հուլիսյան իրադարձությունների ժամանակ Ստամբուլում կամուրջի վրա 34 մարդու մահվան մեջ։
Եվս 27 մարդ ավելի քան 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, 44 մարդ էլ արդարացվել է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի ժամանակ ավելի քան 250 մարդ է զոհվել։