Բինալի Յըլդըրըմը ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի նախկին վարչապետ և Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը Մեջլիսում կայացած քվեարկության արդյունքում ընտրվել է 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի խոսնակ։
Խորհրդարանի նոր կազմի երդմնակալությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։
Նշվում է, որ խոսնակի ընտրությունը կատարվել է երեք փուլով։ 2 փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել որակյալ մեծամասնություն, ուստի, Մեջլիսի ներքին կանոնակարգով, 3-րդ փուլում հաղթանակի համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն՝ 301 ձայն։ Յըլդըրըմը ստացել է 335 ձայն։