Չինաստանը փորձում է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա
Չինաստանը փորձում է մեծացնել ճնշումը Վաշինգտոնի վրա՝ ամերիկյան ընկերություններին առաջարկելով զբաղվել վարչակազմի լոբբինգով՝ աճող առևտրային պատերազմի լույսի ներքո, փոխանցում է AP-ն:
Պեկինն ու Վաշինգտոնը դեռ չեն վերսկսել բանակցությունները տարաձայնությունների շուրջ, որոնք հանգեցրել են երկու երկրների կողմից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանմանը: «Մենք հուսով ենք, որ ամերիկյան ընկերությունները կզբաղվեն ԱՄՆ կառավարության լոբբինգով և կաշխատեն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության մամուլի քարտուղար Գաո Ֆենը՝ չխոսելով մանրամասների մասին:
Նա նշել է, որ Չինաստանը մեծ սպառողական շուկա է, որն ավելի ու ավելի բաց է դառնում: Մենք կշարունակենք բարելավել գործարար միջավայրը և պաշտպանել Չինաստանում օտարերկրյա ընկերությունների օրինական իրավունքները»,- վստահեցրել է նա: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա պաշտոնյան նշել է, որ երկու կողմերն էլ բանակցությունների վերսկսումը չեն քննարկում:
Նշենք, որ ԱՄՆ-ն սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 200 մլն դոլարի չինական ապրանքների համար: Պեկինը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի: