Թրամփն իրեն «կայուն հանճար» է անվանել
Դոնալդ Թրամփը հրաժարվել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու սպառնալքներից, երբ մյուս առաջնորդները համաձայնվել են, «ինչպես երբեք», մեծացնել պաշտպանության ծախսերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն անվանել է «կայուն հանճար»՝ խոսելով պաշտպանության ծախսերը մեծացնելու դաշնակիցների համաձայնության ապահովման մասին:
Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպման ընթացքում ինքը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի նպատակին հասնելու՝ պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու գոծում առաջընթացի առումով: Ըստ որում՝ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր անձնական հաղթանակի մասին, երբ եվրոպացի դաշնակիցներին ասել է՝ մեծացնել ծախսերը կամ կորցնել Վաշինգթոնի աջակցությունը:
«Ես նրանց հասկացրեցի, որ չափազանց դժգոհ եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունները հաջող են ավարտվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը գագաթնաժողովը «շատ լարված» էր անվանել, և մյուս առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոշել են արագացնել ծախսերի մեծացման ծրագրերը, ինչպես դա ցանկանում է Թրամփը:
Հանդիպմանը մասնակցած Reuters-ի աղբյուրի համաձայն՝ Թրամփը պահանջել է ծախսերը մեծացնել 2019 թվականի հունվարին: Սակայն շատ դիվանագետներ նշել են, որ Թրամփի պահվածքն ամենևին դիվանագիտական չէր, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին դիմելաձևը՝ ինչես ես «դու, Անգելա», շատերին է զայրացրել: