ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հասկացել են Թրամփի ազդանշանները ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հստակ հասկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված ազդանշանները՝ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
«Բոլոր դաշնակիցները պարզ և հստակ լսել են նախագահ Թրամփի ուղերձը: Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը նախագահը շատ լուրջ է տրամադրված պաշտպանական ծախսերի հարցում»,- ասել է նա:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ են պաշտպանել միմյանց՝ Ռուսաստանի վճռական գործողություններին ի պատասխան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: