Ինչպե՞ս ենք պատկերացնում Ցեղասպանության ճանաչման ընդլայնումը, եթե ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնը տեղափոխվի Ստամբուլ
Այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլաննա Ասլանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների Թուրքիա տեղափոխման մասին:
Կարինե Դանիելյանի խոսքով' խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան ՄԱԿ-ին միլիարդավոր գումարներ է վճարում: Այդ է պատճառը, որ ՄԱԿ-ի բոլոր կառույցները աստիճանաբար տեղափոխվում են Ստամբուլ:
Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ Թուրքիան հեռու է մարդու իրավունքները պաշտպանելուց և ժողովրդավարական երկիր լինելուց:
Կարինե Դանիելյանի խոսքով' Թուրքիան հավակնում է դառնալ միջազգային կենտրոն, իսկ ազդեցությունը գնալով մեծանում է: Նա մտահոգություն հայտնեց այն մասին, թե ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Ցեղասպանությա ճանաչումն ընդլայնել, եթե ի վերջո մենք ՄԱԿ ենք գալու, իսկ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնը Ստամբուլում է լինելու:
Հանդիպման մյուս բանախոս Սվետլաննա Ասլանյանի խոսքով' մարդիկ տեսնում են քաղաքակիրթ միջավայր, երբ գնում են Ստամբուլ: Սակայն մարդու իրավունքներն Թուրքիայում իրականում պաշտպանված չեն:
Հրանուշ Խառատյանը նշեց, որ չնայած Թուրքիան հռչակել է' զրո խնդիր հարևանների հետ, բայց բոլորի հետ խնդիրներ ունի: Նա կարծում է, որ ՄԱԿ-ի աշխատանքին վտանգավոր է ՄԱԿ-ի Եվրոպական կառույցները Թուրքիա տեղափոխելը: Մեր հասարակությանը պետք է անհանգստացնի այդ հարցը: