Օր չկա, որ մի անհեթեթություն չխոսեն. Շավարշ Քոչարյանը՝ Բաքվի հայտարարությունների մասին (տեսանյութ)
«Ադրբեջանի ղեկավարն ասում է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, բնական է, որ ոչինչ»,- լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ Հայաստանի զորքերը Արցախից դուրս բերելու պահանջի մասին, որը նա բարձրաձայնելու էր նաեւ Բրյուսելում, հավելելով, որ 1994 թվականից հետո ինչ համաձայագիր եղել է, Ադրբեջանը խախտել է այդ համաձայնագիրը:
«Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը իր իսկ պարտավորությունները չի հարգում»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ քանի Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, մենք ոչ մի առջընթաց հակամարտության մեջ չենք կարող ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում: