Հայտնի են սպանված ադրբեջանցի ոստիկանների անունները
Հուլիսի 10-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում ծայրահեղ իսլամիստ մոտ 150-200 ցուցարար իրականացրել են բողոքի ակցիաներ քաղաքապետ Էլմար Վելիևի գործունեության դեմ։ Ոստիկանությունը ճնշել է ակցիան, արդյունքում մոտ 40 ցուցարար ձերբակալվել է, իսկ երկու ոստիկան՝ սպանվել։
Սպանված ոստիկաններն են Գյանջայի փոխոստիկանապետ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանի փոխոստիկանապետ փոխգնդապետ Սամեդ Աբբասովը։
Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այժմ հետախուզվում են երկու կասկածյալ՝ 1988թ ծնվածներ Բոյուքքիշիև Ռաշադ Մամեդալի օղլուն և Գասիմով Ֆառռուխ Խագանի օղլուն։