Ցույց և բախում՝ Գյանջայում. մահացել է 2 գնդապետ (տեսանյութեր)
Ադրբեջանի Գյանջա քաղաքից լուրջ տեղեկություններ են տարածվում: Այսօր, ժամը 20.00-ի սահմաններում, Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասիմ Աշբազովի նկատմամբ մահափորձ կատարած Յունիս Սաֆարովի կողմնակիցները, քաղաքի կենտրոնում ցույց են կազմակերպել, որի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև:
Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է ցույցը, սակայն կան տեղեկություններ, որ բախման ժամանակ դանակի հարվածներից մահացել են երկու գնդապետ, որից մեկը Գյանջայի փոխոստիկանապետ Իլգար Բալաքիշիևը, ևս երկուսը՝ վիրավորվել: Կան ձերբակալվածներ։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք