Ֆրանսիան Ադրբեջանին զե՞նք է վաճառելու. ի՞նչ է անելու հայկական կողմը
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական կայքերից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:
«Եթե տեղեկատվությունը հաստատվի, Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով», ասել է Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Նա հավելել է նաև, որ ադրբեջանակն կողմի տարաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չի վերաբերվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում
«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: