Բեյոնսեն նկատողություն է արել երկրպագուին` իրեն նկարելու և լավ չերգելու համար (տեսանյութ)
LifeStyleԱտլանտայում տեղի ունեցած համերգի ժամանակ Բեյոնսեն որոշել է իր հիթերից մեկը' Irreplaceable-ը երգել երկրպագուների հետ միասին: Նա դահլիճում ներկաներից մի քանի երկրպագուի առաջարկել է երգել' յուրաքանչյուրը մի քանի տող:
Սակայն, երբ Բեյոնսեն մոտեցել է հերթական երկրպագուին, տեսագրելով տարված երիտասարդը չի կարողացել ճիշտ «վերցնել» երաժշտությունը, ինչն էլ առաջացրել է Բեյոնսեի զայրույթը:
«Տեսնում ես, դու անգամ չես կարողանում երգել, քանի որ տարված ես ինձ տեսագրելով: Ես հենց հիմա այստեղ եմ, փոքրիկ: Բաց մի թող այս պահը, մի կողմ դիր այդ տեսախցիկը»,- նկատել է երգչուհին:
Լսելով իր կուռքին` երիտասարդն ի վերջո կարողացել է ճիշտ երգել, իսկ Բեյոնսեն զայրույթը մեղմացրել է' ասելով. «Այսպես շատ ավելի լավ է»: