ԱՄՆ պետքարտուղարը Աֆղանստանի նախագահի հետ քննարկել է «Թալիբան»-ի հետ բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի Քաբուլում նախագահ Աշրաֆ Գանիի հետ քննարկել է Աֆղանստանում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 1tv հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, պետքարտուղարը Գանիի հետ բանակցություններում ևս մեկ անգամ կրկնել է «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների Վաշինգթոնի կոչը։ Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Քաբուլի ղեկավարությամբ խաղաղ կարգավորմանը աջակցելուն, որի համաձայն թալիբները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից, խզեն կապերը «Ալ Քաիդայի» հետ և ընդունեն երկրի սահմանադրության սկզբունքները։
Աղֆանստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն, մեկնաբանելով Վաշինգթոնի միջնորդության կարևորությունը կարգավորման գործում, նշել է․ «Մենք չենք կարող հակամարտությունը կարգավորել դրսից, դա պետք է անեն աֆղանները երկրի ներսում»։