Գործող Նախագահի երկու որդիները չեն ծառայել
Վարչապետի որդուն բարի ծառայություն ու քանի որ բանակում չծառայածների թեման մոտ 10 տարի ուշադրությանս կենտրոնում է, տեղեկացնեմ նաև, որ ծառայած են Առաջին նախագահի որդին և թոռը, Երկրորդի՝ երկու որդիներից կրտսերը, Երրորդ՝ի եղբոր որդիները, գործող Նախագահի երկու որդիները չեն ծառայել։
Փաշինյանի որդին առաջին դեպքն է, որ ծառայության է մեկնում «հրապարակային» ու հենց Արցախ։
Կեցցե Վարչապետի ընտանիքը ու լավ կլինի, որ մեկ հանձնաժողով էլ ստեղծի, որը կուսումնասիրի թե արդյոք օրենքի շրջանակներում է եղել ներկա կառավարության անդամների, այդ թվում փոխվարչապետների չծառայած լինելու փաստը։ Ի դեպ՝ կա նախարար, որ դեռ կարող է զորակոչվել, ոնց որ թե լավ էլ առողջ է:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք