Թուրքիայում ուղևորատար գնացքի վագոնների՝ ռելսերից դուրս ընկնելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել, 73 մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:
Թեքիրդագ նահանգի նահանգապետ Մեհմետ Չեյլանը հայտարարել է, որ տուժածներն ուղղաթիռներով տարհանվել են միջադեպի վայրից: Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին Ուզունկոպրու քաղաքից դեպի Ստամբուլ ուղևորվող գնացքի մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս ընկնելու մասին: Դեպքի վայր ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ են ժամանել: