Գորիսում մեկնարկեց Թթի ամենամյա փառատոնը. ներկա էր մշակույթի նախարարը (լուսանկարներ)
«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում այսօր տեղի ունեցավ Թթի ամենամյա փառատոնը:
Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հյուրեր:
Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ թութ թափ տալու մրցութային արարողություն, ինչպես նաև չրի, մուրաբայի եւ Սյունիքի ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք:
Փառատոնն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ ու պարով: