Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ու չեղարկվել 4, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է, որ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է անձրև, ուժեղ քամի ու ամրոպ:
Հայտնի է, որ Հիդրոմետկենտրոնը հուլիսի 8-ին Մոսկվայի շրջանի համար վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել: