Թրամփի խորհրդականները մտավախություն ունեն` Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա կարող է զիջումների գնալ
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները մտավախությունն ունեն, որ Հելսինկիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա կարող է զիջումների գնալ Ղրիմի և Ուկրաինայի հարցում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
«Չնայած Թրամփի վարչակազմը Մոսկվայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ է սահմանել և արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին, նա խուսափում է Պուտինի հասցեին կտրուկ արտահայտություններից»,-ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Հերբերթ Մաքմասթերը։
Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին, Հելսինկիում: