Սկանդալային Մառա Բաղդասարյանին ռուս ոստիկանները նորից «բռնացրել են» մեքենայի ղեկին
Մոսկվայում այսօր գիշերը՝ ժամը 01:30 սահմաններում ոստիկանները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն է եղել Ռուսաստանում իր սկանդալներով հայտնի ազգությամբ հայ Մառա Բաղդասարյանը, գրում է «Ինտերֆաքսը»:
Փաստաթղթերի ստուգման ժամանակ աղջիկը չի կարողացել ցույց տալ իր վարորդական իրավունքը: Այդ իսկ պատճառով երիտասարդ աղջկա մեքենան տարել են տուգանային հրապարակ, իսկ նրան զրկել են տրասնպորտային միջոցներ ղեկավարելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել են վարորդական իրավունքից 2016 թ. մայիսին: Բայց չնայած այս փաստին՝ աղջիկան ամեն անգամ «բռնացնում են» մեքենայի ղեկին և տուգանում: