ՌԴ-ում հարազատ եղբայրը սպանել է հղի քրոջը և դիմել փախուստի
Ռուսաստանի Նախոդկա գյուղում տղամարդը կտրել է հղի քրոջ կոկրդը նրա ծննդյան օրը և փախուստի դիմել: Այս մասին հայտնում է Deita լրատվական գործակալությունը:
Հարևանների խոսքով՝ նրանք ոչ մի աղմուկ չեն լսել, մահացածը սեր չի ունեցել ալկոհոլային խմիչքների հանդեպ:
Արյունոտ դիակը միամիտ տեսել է 10-ամյա մի տղա, ով միանգամից պատմել է ոստիյանությանը իր տեսածը: Դեպքի ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ մահացածը 8 ամսական հղի է եղել, ապրել է բնակարանում միայնակ և հուլիսի 6-ին նշոլ է իր ծննդյան 30 ամյակը:
Ոստիկանությանը հաջողվել է պարզել մարդասպանի ինքնությունը. այն եղել է հղի կնոջ հարազատ եղբայրը, վերջինս խոստովանել է հանցանքը: Իրավապահները այժմ պարզում են սպանության հանգամանքները: