Ջրհեղեղ Սոչիում՝ Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ (տեսանյութ)
Սոչիում, որտեղ այսօր սպասվում է Ռուսաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը, հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի պատճառով ջրի տակ են հայտնվել քաղաքի առավել ցածրադիր հատվածները, հայտնում է lenta.ru-ն։
Քաղաքում մեկ ժամում տեղացել է տեղումների ամսական նորմայի մեկ երրորդը, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասել է հասուն մարդու ծնկից վերև։
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում՝ «Ֆիշտ» մարզադաշտում, սպասվում է Ռուսաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։ Այն կսկսվի երևանյան ժամանակով ժամը 22.00-ին։