Իրանական միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պատրաստ են ԱՄՆ-ի դիրքորոշմանը դիմակայել. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ողջունել է ԳՀՀԾ-ի վերաբարեյալ նախարարական հանդիպման արդյունքները և հայտարարել, որ ԳՀՀԾ-ի բոլոր մասնակիցները տրամադրված են, որ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս տալուց հետո հակազդեցություն միջոցներ ձեռնարկեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ եզրակացությունն այն էր, որ ԳՀՀԾ- ի բոլոր մասնակիցները ցուցաբերեցին... ԱՄՆ-ի նման քայլին դիմակայելու քաղաքական կամք», - ասել է Զարիֆը:
Նախարարը միևնույն ժամանակ հանձնաժողովի նիստը «լուրջ և կառուցողական» է անվանել և հույս հայտնել, որ այդ բանակցություններից հետո «գործնական միջոցներ» կընդունվեն:
Զարիֆի խոսքով, ներկա դրությամբ ամենակարևոր խնդիրը տվայլ միջոցների իրականացումն է, և դրանցից ոչ բոլորը « պարտադիր ամբողջապես պետք է հրապարակայնացվեն»:
Նախարարը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է Իրանի հետ գործունեություն ծավալող իր ձեռնարկությունների համար պաշտպանական միջոցներ գործի դնել մինչև ԱՄՆ-ն Թեհրանի դեմ պատժամիջոցները կվերսկսի:
Բացի այդ, Վիեննայում կայացած բանակցություններից հետո Զարիֆը Twitter-ի իր էջում թվարկել էր այս հանդիպման հիմնական թեզիսները:
«Այսօրվա հանդիպման հիմնական արդյունքները ԳՀՀԾ-ի վերաբերյալ: 1. Բոլորը հավատարիմ են Իրանի շահերի ապահովմանը, ԱՄՆ-ն մեկուսացված է: 2. Կոնկրետ քայլերով ճիշտ ուղղությամբ շարժվելը պարտավորությունների ժամանակին կատարման համար: 3. Իրանը հաստատել է ԱՄՆ-ի կողմից խախտումներին արձագանքելու իր իրավունքները, եթե ուղղիչ միջոցառումները բավարար չլինեն», -գրել է նա: