Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում Լոնդոնից դուրս հանդիպելու է Թերեզա Մեյի և թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիա այցի ընթացքում մայրաքաղաքից դուրս հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը Բրյուսելից Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Նրան կուղեկցի իր կինը՝ Մելանյան:
ԱՄՆ նախագահը բնակություն կհաստատի Լոնդոնի Ռիջենթս այգում գտնվող ամերիկյան դեսպանի նստավայրում:
Հուլիսի 13-ին Թրամփը և Մեյը ռազմական բազայում կմասնակցեն բրիտանական և ամերիկյան զինվորականների զորավարժություններին: Այնուհետև նրանք բանակցություններ կանցկացնեն վարչապետի Չեկերս նստավայրում:
Մեյի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Վինձորի ամրոցում կհանդիպեն Եղիսաբեթ Երկրորդի հետ, որից հետո կթռչեն Շոտլանդիա, որտեղ հանգստյան օրերը կանցկացնեն: