Ռիհաննայի նախկին բոյֆրենդ Քրիս Բրաունին կալանավորել են
Ռիհաննայի նախկին բոյֆրենդ Քրիս Բրաունը կալանավորվել է Ֆլորիդայում, հայտնում է TMZ-ը։
Երաժշտին կալանավորել են Փալմ Բիչի Coral Sky Ampitheatre-ում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո։ Առայժմ հայտնի է, որ ռեփերին կալանավորել են, քանի որ նրա անունով օրդեր կար, ընդ որում ուշագրավ է, որ օրդերը տրվել էր ոչ թե Ֆլորիդայում, այլ հարևան նահանգներից մեկում։
Մամուլը տարբեր վարկածներ են առաջարկում՝ ռեփերը ծեծել կամ էլ վիրավորել էր ինչ-որ մեկին իր վերջին համերգներից մեկից հետո, գերազանցել էր արագություն իր նոր ամենագնացով, ինչ-որ տեղ վթարային իրավիճակ էր ստեղծել՝ հնարավոր է թմրադեղերի ազդեցության տակ։